Աշխարհ

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.50+0.50 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 60.22-1.97 WTI - 56.49-2.13
COMEX:  GOLD - 4306.70-0.92 SILVER - 62.94-0.02
COMEX:  PLATINUM - 1841.10+2.22
LME:  ALUMINIUM - 2868.50+0.42 COPPER - 11515.00+0.24
LME:  NICKEL - 14587.00-1.00 TIN - 41337.00+3.71
LME:  LEAD - 1968.00-0.53 ZINC - 3125.00+1.13
FOREX:  USD/JPY - 154.83-0.35 EUR/GBP - 1.1749+0.13
FOREX:  EUR/USD - 1.1749+0.13 GBP/USD - 1.3362+0.02
STOCKS RUS:  RTSI - 1089.97+0.70
STOCKS US: DOW JONES - 48416.56-0.09 NASDAQ - 23057.41-0.59
STOCKS US: S&P 500 - 6816.51-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 50168.11-1.31 TOPIX - 3431.47+0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 25628.88-1.34 SSEC - 3867.92-0.55
STOCKS EUR:  FTSE100 - 9751.31+1.06 CAC40 - 8124.88+0.70
STOCKS EUR:  DAX - 24229.91+0.18
15/12/2025  CBA:  USD - 381.7-0.07 GBP - 510.68+0.02
15/12/2025  CBA:  EURO - 448.19+0.49
15/12/2025  CBA:  GOLD - 53346+1422 SILVER - 791.66+29.25
CREDIT SUISSE ԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
11/02/2010 15:23
Կիսվել

CREDIT SUISSE ԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Իր շուկայական արժեքով Շվեյցարիայի խոշորագույն բանկը ճանաչված Credit Suisse Group AG-ն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները և գրանցել զուտ շահույթի աճ:

Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 793 մլն շվեյցարական ֆրանկ (746 մլն դոլար)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 6,02 մլրդ ֆրանկ զուտ վնասի դիմաց: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի առավել բարձր մակարդակ` 1,28 մլրդ ֆրանկի սահմաններում:

Հաշվետու եռամսյակում բանկի հասույթն` առևտրային գործառնություններից, նախորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 55%-ով  և կազմել 1,92 մլրդ ֆրանկ:

Նշենք նաև, որ բանկի շահույթը կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում 2009 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 15%-ով և կազմել 165 մլն ֆրանկ, իսկ ներդրումային գործունեությունից ստացված հասույթն այս նույն ամիսների ընթացքում կրճատվել է 41%-ով և կազմել 1,03 մլրդ ֆրանկ:

2009 թվականի արդյունքներով Credit Suisse բանկի զուտ շահույթը կազմել է 6,7 մլրդ ֆրանկ, իսկ հասույթը` 33,6 մլրդ ֆրանկ:

AMP
15/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.7
-0.07
Եվրո (EUR)
448.19
+0.49
Ռուբլի (RUR)
4.8049
+0.0232
Լարի (GEL)
141.59
+0.05
53346
+1422
Արծաթ
791.66
+29.25