ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Չինաստանի Առևտրի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում սպառողական ակտիվությունը Չինաստանում գրանցել է զգալի աճ և հասել վերջին երկու տարիների ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Հրապարակած տվյալների համաձայն վերջին մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել են Չինաստանում մանրածախ առևտրաշրջանառության շուրջ հազար խոշոր ընկերությունների գործունեությունը: Իրականացված հետազոտության արդյունքների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ մանրածախ առևտրաշրջանառությունը Չինաստանում աճել է 11,8%-ով, իսկ այդ նույն ժամանակահատվածում աճի տեմպը կազմել է 1,2%: