ՉԵԽԻԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՇՈՐ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂ
2009 թվականի ընթացքում Չեխիայում արտադրվել է 970140 ավտոմեքենա, և այս ցուցանիշով երկիրն առաջատար է Եվրոպայում:
Ինչպես նշվում է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության հրապարակած տվյալներում` ավտոարտադրութան ոլորտում այս մեկ տարվա ընթացքում, ինչպես եվրոպական մյուս երկրներում, գրանցվել է արտադրության ծավալների անկում, ինչը, սակայն, չի խանգարել, որ ավտորատադրության ոլորտում երկիրը ճանաչվի առաջատարը Եվրոպայում:
Նշենք, որ Չեխիայում, բացի ազգային ավտորատադրող Skoda-Auto ընկերությունից, գործում են նաև ֆրանսիական և ճապոնական ավտոարտադրող ընկերությունների մասնաճյուղեր: