DAIMLER-Ը ՉԻ ՎԱՃԱՌԻ MAYBACH ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
Գերմանական խոշոր ավտրարտադրող Daimler AG ընկերությունը հերքել է չինական լրատվամիջոցներում վերջերս շրջանառվող լուրերը, որոնց համաձայն գերմանական այս ընկերությունը համաձայնության է եկել չինական BYD ըկերության հետ` իր լյուքս Maybach ապրանքանիշի վաճառման վերաբերյալ:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում Daimler-ը վաճառել է լյուքս դասի ընդամենը 200 ավտոմեքենա և այս ցուցանիշով զգալի հետ է մնում իր հիմնական մրցակիցներից` BMW և Volkswagen ընկերություններից, որոնք ներկայացնում են լյուքս դասի Rolls-Royce և Bentley ավտոմեքենաները: