2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ DANONE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 7%-ՈՎ
Կաթնամթերքի արտադրության համաշխարհային առաջատար ֆրանսիական Groupe Danone S.A. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Danone ընկերության վաճառքի ծավալներն աճել են 7%-ով` գերազանցելով 3,98 մլրդ եվրոն:
Հրապարակած տվյալների համաձայն միայն Եվրոպայում ֆրանսիական ընկերության վաճառքի ծավալները կազմել են 2,28 մլրդ եվրո, ասիական տարածաշրջանում` 527 մլն եվրո: