Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԴԱՎՈՍ 2011. ԱՆՑՅԱԼՈՒՄ` ԴԵՊՐԵՍԻԱ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ` ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
31/01/2011 11:48
Կիսվել

ԴԱՎՈՍ 2011. ԱՆՑՅԱԼՈՒՄ` ԴԵՊՐԵՍԻԱ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ` ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դավոսում մեկնարկած ամենամյա Համաշխարհային Տնտեսական Ֆորումն ավարտեց իր աշխատանքները: Ֆորումի շրջանակներում կազմակերպված լիագումար նիստերի հիմնական թեմաներն էին` Ռուսաստանի ներդրումային միջավայրը, Եվրագոտու պարտքային խնդիրները և համաշխարհային տնտեսության վերականգնման միտումները:
 
Աշխարհի խոշորագույն տնտեսական հավաքի մասնակիցները, բուռն քննարկումների արդյունքում, եկան այն եզրակացությանը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առավել ծանր փուլն արդեն ավարտված է, սակայն, միևնույն ժամանակ, աշխարհի առաջատար երկրների ղեկավարներն ու ֆորումի մյուս մասնակիցները ցուցաբերեցին զգուշավոր ավատեսություն ապագայի հանդեպ` չբացառելով, որ չցանկալի զարգացումներ դեռևս կարող են ի հայտ գալ:
Համաշխարհային Տնտեսական Ֆորումը մեկնարկել էր հունվարի 26-ին և ավարտել իր աշխատանքները` երեկ` հունվարի 30-ին: Նշենք, որ միջացառմանը բացման խոսքով հանդես էր եկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` խոսելով Ռուսաստանի բիզնես-միջավայրի ու անվտանգության հարցերի մասին: Եվրոպական խոշորագույն երկրների ղեկավարներն էլ իրենց ելույթներում ակտիվորեն պաշտպանել են իրենց միացյալ արժույթը և հանդես եկել հուսադրող հայտարարություններով: Մեծ արձագանք էր ունեցել նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթների ելույթը: Վերջինս վստահորեն հայտարարել էր, որ ամերիկյան տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է,  սակայն այս երկրի համար լուրջ խնդիր է լինելու գործազրկությունը:
1971 թվականից ի վեր Դավոսում կազմակերպվող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումն աշխարհի խոշորագույն այն հարթակներից է, որտեղ կազմակերպվում են տնտեսական թեմաներով քննարկումներ և տվում են պարզաբանումներ: Այս տարի` 41-րդ ֆորումին մասնակցել են շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98