DE BEERS-Ը ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱԼՄԱՍՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ալմաստի արտադրությամբ համաշխարհային առաջատար De Beers ընկերությունը մտադիր է 2010 թվականի առաջին եռամսյակում դադարեցնել ալմաստի արդյունահանումը Հարավաֆրիկյան Հանրապետության Namaqualand հանքավայրում, որը ճանաչվել է ալմաստի խոշորագույն հանքավայրերից մեկն աշխարհում:
2008 թվականին De Beers ընկերությունը արտադրել է 48,1 մլն կարատ ալմաստ, իսկ այս տարվա ընթացքում ալմաստի արտադրության ծավալները կրճատվել են ավելի քան երկու անգամ:
ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները` ալմաստի արտադրության ծավալների անկումը առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ և գների շարունակական անկմամբ: