DEUTSCHE BANK – ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ ԿԿԱՅՈՒՆԱՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ
Եվրոպական ֆոնդային բորսաները կապահովեն կայուն աճ մինչև 2010 թվականի ավարտը: Նման կանխատեսում են ներկայացրել գերմանական առաջատար Deutsche Bank բանկի վերլուծաբանները, որոնց գնահատմամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում կհաստատվի տնտեսական կայունություն և եվրոպական երկրների կառավարությունները, կենտրոնական բանկերի հետ համատեղ, կընդլայնեն տնտեսության խթանման ուղղված միջոցառումների հաջորդական իրականացումը:
Deutsche Bank-ի վերլուծաբանների կարծիքով եվրոպական արժեթղթերը զգալի աճ կգրանցեն 2010 թվականի առաջին կիսամյակում, ընդ որում ներդրողների շրջանում առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել նավթային, հեռահաղորդակցության և ապահովագրության ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերը: