
DEUTSCHE BANK-Ը ՏԱՐԻՆ ՓԱԿԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Գերմանական Deutsche Bank AG բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բանկը 2009 թվականի արդյունքներով ապահովել է 5,2 մլրդ եվրոյի զուտ շահույթ:
Այսպիսով, Գերմանիայի ամենախոշար մասնավոր բանկը, որը 2008 թվականի ընթացքում կրել էր 3,9 մլրդ եվրոյի զուտ վնաս, վերականգնել է շահութաբերության իր նախկին մակարդակը:
Նշենք նաև, որ 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով գերմանական բանկի զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ եվրո, իսկ հասույթը` 27,95 մլրդ եվրո: