10/11/2010 11:43
DHL-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Deutsche Post DHL ընկերությունների խմբի գործառնական շահույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ: Ինչպես նշվում է DHL ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 545 մլն եվրոյի գործառնական շահույթ: Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով DHL-ի գործառնական շահույթը կազմել էր 231 մլն եվրո:
Ներկայացված ֆինանսական ցուցանիշների համաձայն, ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով DHL-ի համախառն շուտ շահույթը կազմել է 266 մլն եվրո: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում հիմնական ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է ընկերության ծառայությունների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական տնտեսության աստիճանական վերակնագնմանը զուգընթաց սպառողական ծախսերի ավելացմամբ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
10:50 30/09/26
10:31 30/09/26
18:03 29/09/26
