ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ DIAGEO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար Diageo ընկերության շահույթը 2009 թվականի վերջին վեց ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 5 տոկոսով: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ժամանակահատվածում շահույթի գրանցած մակարդակը համընկել է ընկերության կանխատեսումների հետ:
Հրապարակած տվյալների համաձայն հայտնի Smirnoff և Johnnie Walker ապրանքանիշերով ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերության վաճառքի ծավալները 2009 թվականի երկրորդ կիսամյակում կրճատվել են 2 տոկոսով: