19/05/2011 11:48
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ԴՈԼԱՐԻ «ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ» ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Մինչև 2025 թվականը համաշխարհային տնտեսության աճի կենտրոնը զարգացած երկրներից կտեղափոխվի զարգացող երկրներ, և միևնույն ժամանակ դոլարը, որպես միջազգային արժույթ, զգալի կզիջի իր առաջատարի դիրքերը: Նման կանխատեսում են ներկայացրել Համաշխարհային բանկի (ՀԲ) վերլուծաբանները: Ինչպես նշվում է ՀԲ պաշտոնական կայքում հրապարակված «Գլոբալ զարգացման հորզոններ – 2011» զեկույցում` BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) անդամ երկրներն, ինչպես նաև Ինդոնեզիան և Հարավային Կորեան առաջիկա տարիների ընթացքում` 2011-2025 թվականն ընկած ժամանակահատվածում, կապահովեն տարեկան միջինը 4.7% տնտեսական աճ, ընդ որում այս երկրների ընդհանուր մասնբաժինը համաշխարհային տնտեսությունում ներկայիս 36%-ից կաճի և արդեն 2025 թվականին կկազմի 45%: ՀԲ վերլուծաբանների գնահատականներով` զարգացած երկրներն այս նույն ժամանակահատվածում կգրանցեն տարեկան միջինը 2.3% աճ:
ՀԲ վերլուծաբանները նաև կանխատեսում են, որ արդեն 2025 թվականին չինական յուանը համաշխարհային շուկայում կունենա առավել մեծ դեր և կարևորություն` առաջիկա տարիների ընթացքում «նախապատրաստելով» լուրջ մրցակցային մարտահրավեր ամերիկյան դոլարի համար: Սպասվում է, որ մինչև 2025 թվականը միջազգային արժութային համակարգում տեղի կունենան զգալի փոփոխություններ, և արժութային հարաբերությունները կկառուցվեն դոլարի, եվրոյի և յուանի շուրջ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
