30/06/2010 11:43
ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ-ԿԱՆ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը բացառել է ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի առաջացման հավանականությունը: Վաշինգտոնում, Փեթերսոնի ինստիտուտի ֆորումի շրջանակներում, որը զբաղվում է համաշխարհային տնտեսության ուսումնասիրությամբ, ԱՄՀ ղեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսության համընթաց վերականգնումը կշարունակվի առանց ճգնաժամի միջամտության:
Միևնույն ժամանակ, ԱՄՀ ղեկավարի կարծիքով, համաշխարհային տնտեսությունում կան բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ` մի շարք երկրների բյուջետային պակասուրդի և պարտքային խնդիրները, ինչպես նաև արագ զարգացող ասիական շուկաների կողմից նեգրավվող վարկային միջոցների շարունակական աճը:
Նշենք, որ ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալու հավանականության վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ և տեսակետներ առաջ եկան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը երկար ժաանակ դրևսրում էր անընդմեջ անկման միտում:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
14:19 21/07/26
10:50 21/07/26
