10/09/2010 15:00
DUBAI WORLD-Ն ԻՐ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԵԿԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Դուբայի պետական Dubai World հոլդինգը, որի ֆինանսական խնդիրները 2009 թվականի վերջին ցնցեցին համաշխարհային ֆինանսական շուկան և կարող էին պատճառ հանդիսանալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի, իր վարկատուների հետ տարվող բանակցությունների արդյունքում վարկատուների 99%-ի հետ ձեռք է բերել վերջնական պայմանավորվածություն, ըստ որ ընկերությունը կվերակազմավորի 25 մլրդ դոլարի հասնող իր պարտավորությունները: Ակնկալվում է, որ Dubai World-ն իր պարտավորությունների վերակազմավորման գործընթացը կավարտի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունն ԱՄՆ անշարժ գույքի շուկայի անկման պայմաններում հայտնվել էր ծանր ֆինանսական դրության մեջ և իր կողմը գրավել միջազգային հանրության ուշադրությունը: Անցյալ տարվա նոյեմբերին դեֆոլտից խուսափելու նպատակով Դուբայի կառավարությունը հայտարարել էր Dubai World պետական ընկերություն պարտավորությունների վերակազմավորման մտադրության մասին:
Նշենք, որ Էմիրության ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գերազանցող պարտքի գերակշիռ մասը` շուրջ 59 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը, որն իրականացնում է արմավենու տեսքով արհեստական կղզիների կառուցման շինարարական ծրագիրը (Dubai Palm):
Dubai World ներդրումային ընկերության` վերակազմավորման ենթակա պարտքերի ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 26 մլրդ դոլար, իսկ ընկերության խոշոր պարտատերերի շարքում են այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են HSBC Holdings Plc, Royal Bank of Scotland Group Plc, Lloyds Banking Group Plc և Standard Chartered Plc բանկերը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
