ԴՈՒԲԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17%-ՈՎ
Դուբայի օդանավակայանը, որի գործունեությունը կարգավորում է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ ավիաընկերությունը, հրապարակել է 2010 թվականի հունվար ամսվա իր գործունեության ամփոփ ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու ամսում ուղևորափոխադրումներն աճել են շուրջ 17%-ով: Հունվար ամսվա ընթացքում ընկերության ծառայություններից օգտվել է ավելի քան 3,86 մլն ուղևոր:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 31,5%-ով և կազմել 171,5 տոննա: