Աշխարհ

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ DUBAI WORLD-Ը ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԻՐ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ
30/08/2010 09:18
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ DUBAI WORLD-Ը ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԻՐ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Dubai World հոլդինգը, որի ֆինանսական խնդիրները 2009 թվականի վերջին ցնցեցին համաշխարհային ֆինանսական շուկան և կարող էին պատճառ հանդիսանալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի, բանակցություններ է սկսել մանր վարկատուների նկատմամբ: Վերջիններս ընդգրկված չեն խոշոր վարկատուների շահերը ներկայացնող Համակարգող կոմիտեի կազմում և մտադրություն էին հայտնել իրենց նկատմամբ պարտավորությունները ժամանակին չմարող Dubai World ընկերության նկատմամբ դատական հայց ներկայացնել: Հիշեցնենք, որ մինչ այս ընկերությունն արդեն համապատասխան բանակցությունների արդյունքում համաձայնության էր եկել իր խոշոր վարկատուների հետ` վերջիններիս նկատմամբ իր պարտավորությունների մարման շուրջ ծագած հարցերի վերաբերյալ:
Նշենք նաև, որ մի քանի օր առաջ պարզ էր դարձել նաև, որ Dubai World-ն իր պարտքերի մարման  նպատակով պատրաստվում է վաճառքի ներկայացնել իր ակտիվները` 19,4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:

Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունն ԱՄՆ անշարժ գույքի շուկայի անկման պայմաններում հայտնվել էր ծանր ֆինանսական դրության մեջ և ի կողմը գրավել միջազգային հանրության ուշադրությունը: Անցյալ տարվա նոյեմբերին դեֆոլտից խուսափելու նպատակով Դուբայի կառավարությունը հայտարարել էր Dubai World պետական ընկերություն պարտավորությունների վերակազմավորման մտադրության մասին:  

Նշենք, որ Էմիրության ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գերազանցող պարտքի գերակշիռ մասը` շուրջ 59 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը, որն իրականացնում է արմավենու տեսքով արհեստական կղզիների կառուցման շինարարական ծրագիրը (Dubai Palm):

Dubai World ներդրումային ընկերության` վերակազմավորման ենթակա պարտքերի ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 26 մլրդ դոլար, իսկ ընկերության խոշոր պարտատերերի շարքում են այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են HSBC Holdings Plc, Royal Bank of Scotland Group Plc, Lloyds Banking Group Plc և Standard Chartered Plc բանկերը:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33