08/04/2011 14:09
ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՈՒՇԱԴԻՐ «ՀԵՏԵՎԵԼ» ԳՆԱՃԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ
Եվրոպական կնետրոնական բանկի (ԵԿԲ) դրամավարկային քաղաքականությունը շարունակվում է մնալ «ուժեղ խթանող», չնայած այն հանգամանքին, որ ԵԿԲ-ն, երկար ընդմիջումից հտո, որոշեց բարձրացնել հաշվարկային տոկոսադրույքները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԿԲ նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` մեկնաբանելով և ամփոփելով ԵԿԲ հերթական նիստի շրջանակներում ընդունված որոշումը: ԵԿԲ նախագահը վստահեցրել է, որ բանկը շարունակելու է «մեծ ուշադրությամբ» հետևել գնաճի վարքագծին` ընդգծելով, որ վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ հաշվարկային տոկոսադրույքների բարձրացման մասին որոշման ընդունումը պայմանավորված է գնային կայունության տեսանկյունից առկա բարձր ռիսկերով:
Նշենք, որ 2011 թվականի մարտ ամսվա արդյունքներով Եվրագոտում գնաճը կազմել էր 2,6%` փետրվարյան 2,4% ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, Եվրագոտու համար գնաճի «սահմանագիծը» սահմանված է 2% մակարդակում:
Երեկ` ապրիլի 7-ին, Եվրոպական կենտրոնական բանկը որոշում էր ընդունել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 1,25% մակարդակում:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
10:30 11/08/26
