21/10/2010 10:58
EBAY-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 20% ԱՃ
Ամերիկյան eBay ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի, ինչպես նաև առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 20%-ով և կազմել 1 մլրդ 242 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին ինն ամիսներին ընկերությունն ապահովել է 1 մլրդ 34 մլն դոլարի զուտ շահույթ: Ներկայացված տվյալների համաձայն` հունվար-սեպտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով eBay-ի համախառն շահույթն աճել է 5,5%-ով և կազմել 4,8 մլրդ դոլար, իսկ հասույթն այս նույն ամիսներին աճել է 4,8%-ով և կազմել 6,661 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով eBay-ի զուտ շահույթն աճել է 23%-ով և կազմել 432 մլն դոլար, իսկ հասույթն աճել է 0,5%-ով` կազմելով 2,25 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամիսներին ընկերությունն ապահովել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ PayPal օնլայն վճարումների համակարգի ոլորտում գրանցած զգալի աճի:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունն աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն;
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
