22/07/2010 11:44
EBAY-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 18% ԱՃ
Ամերիկյան ինտերնետային eBay ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 18,31%-ով և կազմել 809,84 մլն դոլար: 2009 թվականի առաջին կիասամյակում ընկերությունն ապահովել էր 684,45 մլն դոլարի զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու այս վեց ամիսներին ընկերության հասույթը կազմել է 4,411 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականի միայն երկորդ եռամսյակի արդյունքներով eBay ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 26%-ով և կազմե 412 մլն դոլար, իսկ հասույթը կազել է 2,215 մլրդ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունն աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն (այս ոլորտում ընկերությունը ներկայանում է Skype ծառայությամբ):
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
