
ԵԳԻՊՏՈՍԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է 3.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Եգիպտոսի ֆինանսների նախարար Յուսեֆա Բուտրոսա Գալին երկրի տնտեսության խթանման նոր ծրագիրը գնահատել է 3.4 միլիարդ դոլար:
Նրա խոսքերով, նոր ծրագրի համաձայն պետությունը նախատեսում է տնտեսության խթանմանման համար օգտագործել 1.7-3.4 միլիարդ դոլար:
Խթանման հիմնական միջոց հանդիսանալու է պետական ծառայողներին իրենց աշխատավարձի չափով սպառողական վարկերի տրամադրումը: Սպասվում է, որ այս միջոցառումը 2011թ.-ին կավելացնի տնտեսական աճը 0.5-0.75%-ով: