23/03/2011 15:48
ԵԳԻՊՏՈՍԻ ԲՈՐՍԱՆ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ` ԵՐԿԱՄՍՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Այսօր՝ ավելի քան երկամսյա ընդմիջումից հետո, բացվել է Եգիպտոսի ֆոնդային բորսան: Բացման պահին բորսայի ինդեքսն անկում է ապրել գրեթե 10%-ով՝ հասնելով 5085 կետի: Հիշեցնենք, որ Եգիպտոսի բորսան հունվարի 27-ից փակվել էր` ազգային անհանգստությունների պատճառով: Փակվելուց առաջ բորսայի հիմնական ինդեքսը նվազել էր` կրկին մոտ 10%-ով: Շուկայի մասնակիցները սպասումներ ունեն, որ առաջիկա երկու շաբաթվա առևտրային շրջանների ընթացքում եգիպտական ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը անկում կապրի ևս 20-30%-ով: Կտրուկ անկումից խուսափելու նպատակով Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ արժեթղթերի առքուվաճառքը առաջին մեկ շաբաթվա ընթացքում կտևի 3 ժամ՝ սովորական 4 ժամվա փոխարեն:
Հիշեցնենք, որ նախապես ծրագրվում էր, որ բորսան կբացվի փետրվարի 7-ին, սակայն արդյունքում եգիպտական կառավարությունը հինգ անգամ հետաձգեց բորսայի բացումը: Հարկ է նշել, որ, եթե բորսայի բացումը շարունակվեր հետաձգվել, ապա եգիպտական ընկերությունները կարող էին դուրս մղվել Morgan Stanley Capital International Index-ից: Դա կստիպեր արտասահմանյան ներդրողներին առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս բերել իրենց կապիտալը Եգիպտոսից:
Եգիպտական ֆոնդային բորսան հիմնադրվել է 2009 թվականին` Ալեքսանդրիական և Կահիրեի բորսաների միավորման արդյունքում: 2011 թվականի սկզբի դրությամբ բորսայում շրջանառվող ընկերությունների կապիտալիզացիան կազմել է ավելի քան 65 մլրդ ԱՄՆ դոլար:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
