22/10/2010 15:48
ERICSSON-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ericsson-ի զուտ շահույթն աճել է շուրջ 4 անգամ` կազմելով 557 մլն դոլար: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամիսներին ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը պայմանավորված է առավելապես SonyEricsson-ի` Sony Corp. ընկերության հետ Ericsson-ի համատեղ ձեռնարկության գործունեության դրական ցուցանիշներով: Նշենք նաև, որ Ericsson-ի հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 6 մլրդ դոլար:
Լինելով Շվեդիայի խոշորագույն ընկերություններից մեկն` այսօր Ericsson-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 80 հազար մարդ:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 21-ին, Երևանում բացվել է Ericsson ընկերության գրասենյակ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
