
ERICSSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 30% ԱՃՈՎ
Հեռահաղորդակցության ոլորտի շվեդական հայտնի Ericsson AB ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 30%-ով և կազմել 1,27 մլրդ շվեդական կրոն (132 մլն եվրո):
Հաշվետու եռամսյակում Ericsson AB ըկերության վաճառքի ծավալները կրճատվել են 9%-ով և կազմել 4,68 մլրդ եվրո, ընդ որում ըկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում բոլոր տարածաշրջաններում: