ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է 10%-Ի
Եվրագոտու անդամ երկրներում գործազրության մակարդակի աճի առավել բարձր ցուցանիշ արձանագրվել է Լատվիայում: Այս երկրում նախորդ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված 13,5%-ի դիմաց գործազրկության մակարդակը 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 20,1%-ի: Այս մասին նշվում է Եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած պաշտոնական տվյալներում:
Ներկայացված վիճակագրության համաձայն` Եվրագոտում, ընդհանուր առմամբ, գործազրկության մակարդակը հունիսին նախորդ ամսվա համեմատությամբ պահպանվել է գրեթե նույն մակարդակում` 9,6%, սակայն տարեկան կտրվածքով Եվրագոտում գործազրկության մակարդակն աճել է 0,4 տոկոսային կետով` կազմելով 10%:
Եվրամիության անդամ 27 երկրներում գործազրկության մակարդակը հունիսին տարեկան կտրվածքով աճել է 0,5 տոկոսային կետով և կազմել 9,6%: Հունիսին գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսպանիայում (20,3%), իսկ ամենացածր մակարդակը` Ավստրիայում (3,8%):