
ԵՄ-Ը ԿՍՏԵՂԾԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՈՐՊԵՍ FITCH ԵՎ MOODY`S ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է ստեղծել իր սեփական վարկանիշային գործակալությունը, որը կներկայանա որպես միջազգային լայն ճանաչում ունեցող Fitch, Moody”s և Standard & Poor”s գործակալությունների այլընտրանքային տարբերակ:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Եվրամիության անդամ երկրները քննաատաբար են մոտենում միջազգային առաջատար վարկանիշային գործակալությունների գործունեությանը, քանի որ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառներից մեկն, ըստ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչների, պայմանավորված է այս գործակալությունների ոչ հետևողական գործունեությամբ:
Մասնավորապես, ԵՄ ֆինանսական շրջանակներում վստահ են, որ միջազգային վարկանիշային գործակալությունները թույլ են տվել մեծ սխալ` ամերիկյան Lehman Brothers բանկի դեպքում` վերջինիս համարելով հուսալի, ինչի հետևանքով 2008 թվականի սեպտեմբերին սննկացման արդյունքում բանկն իր հետևից դեպի անկումը ձգեց ողջ ֆինանսական համակարգը: