04/06/2010 15:58
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 0,2% ԱՃ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ Եվրագոտում գրանցվել է ՀՆԱ-ի 0,2% աճ: Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` աճն առավելապես պայմանավորված է եղել պետական ծախսերի մակարդակի աճով և արտահանման ծավալների ընդլայմամբ:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն հաշվետու ամիսներին Եվրագոտու անդամ երկրների արտահանման ծավալներն աճել են 2,5%-ով, իսկ պետական ծախսերի մակարդակն աճել է 0,6%-ով:
Հատկանշական է, որ այս նույն ժամանակահատվածում բիզնես-ներդրումների համախառն ծավալը կրճատվել է 1,1%-ով, սպառողական ծախսերը` 0,1%-ով, շինարարության ծավալները` 2,7%-ով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
