08/02/2011 14:47
ԱՐԾԱԹԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 5 ԵՎՐՈ ԱՐԺԵՔՈՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
Ավստրիայի Դրամական Տունը դադարեցրել է 5 եվրո անվանական արժեքով արծաթե մետաղադրամների թողարկման գործընթացը` պայմանավորված համաշխարհային շուկայում արծաթի գնի շարունակական աճով: Այս մասին նշվում է կառույցի պաշտոնական կայքում:
Նշենք, որ ներկայումս արծաթի միջին գինը կազմում է շուրջ 29,5 դոլար` մեկ տորյան ունցիայի դիմաց, և եթե հաշվի առնենք, որ 5 եվրո անվանական արժեքով արծաթե մեկ մետաղադրամը պարունակում է 10 գրամ արծաթ, ապա ստացվում է, որ մետաղադրամի արժեքը շուկայական գներով կազմում է 5,56-7,58 դոլար, ինչը գերազանցում է մետաղադրամի անվանական արժեքը:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
