10/05/2010 11:12
ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ` 750 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՈՎ
Եվրամիության անդամ երկրները կստեղծեն համաեվրոպական հակաճգնաժամային հիմնադրամ` 750 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Այսպիսին է Եվրախորհրդի և ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարների մակարդակով կայացած խորհրդաժողովի արդյունքները:
Հիմնադրամի միջոցները կնպաստեն արագ և արդյունավետ կերպով արձագանքել Եվրամիության անդամ որևէ երկրի ֆինանսական համակարգում առկա խնդիրների լուծմանը և, ընդհանուր առմամբ, Եվրամիության շրջանակներում ֆինանսական կայունության ապահովմանը:
Եվրահանձնաժողովը մտադիր է հիմնադրամի միջոցների համալրման նպատակով ներգրավել 60 մլրդ եվրո ընդհանուր ծավալով փոխառություն: Եվրագոտու երկրների երկկողմ ֆինանսավորումը կկազմի 440 մլրդ եվրո: Լրացուցիչ 250 մլրդ եվրո կտրամադրի Արժույթի Միջազգային Հիմնադրամը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
