ԵՄ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է` ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՎ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բրյուսելում կայացած արտահերթ խորհրդաժողովի շրջանակներում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեֆոլտի վտանգի եզրին հայտնված Հունաստանին ցուցաբերել են միայն բարոյական աջակցություն` նշելով, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում չի ուշանա նաև ֆինանսական աջակցությունը: Եվրամիության երկրները պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել համաձայնեցված և ուղղորդված կոնկրետ քայլեր, եթե Եվրամիության ֆինանսական կայունությանը սպառնացող որևէ խնդիր առաջանա:
Եվրամիության երկրների ներկայացրած համատեղ հայտարարության մեջ նաև ասվում է, որ ներկա դրությամբ Հունաստանի կառավարությունը հանդես չի եկել ֆինանսական աջակցության խնդրանքով և պարտասրտ է ինքնուրույն հաղթահարել պետական բյուջեի պարտքի շուրջ ծագած բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ մինչև այս Եվրամիության անդամ երկրները Հունաստանի կառավարությունից պահանջել էին առավել արդյունավետ վերահսկել երկրի բյուջեն և խորհուրդ տվել կառավարել պետական ծախսերը` այս կերպ կանխելով ազգային տնտեսության հետագա կտրուկ ակման հավանականությունը:
Նշենք, որ ներկայումս եվրամիության համար որպես թույլ օղակ հանդիսանում է Հունաստանը, որտեղ պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի: