«ԲԱՆԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ»-Ը ՄՈՏ Է ԻՐ ԱՎԱՐՏԻՆ
Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև արդեն երկար տարիներ շարունակվող բանանային պատերազմը մոտ է իր տրամաբանական ավարտին: Երկու կողմերի առևտրի ոլորտը կարգավորող մարմինները ստորագրել են եվրոպական շուկաներում բանանի առևտրի կանոները սահմանող համաձայնագիր, որով նախատեսվում է Եվրամիության տարածք բանանի ներմուծման մքսատուրքերի կրճատում, մասնավորապես ներկայումս մեկ տոննայի դիմաց սահմանված 176 եվրոյի դիմաց այն կկրճատվի մինչև 114 եվրո:
Նշենք, որ եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև «Բանանի» պատերազմը սկսվել էր դեռևս 1993 թվականին, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Լատինական Ամերիկայի որոշ երկրներից ներմուծվող մրգի դիմաց փոփոխեցին իրնեց մաքսատուրքերը: