18/06/2010 10:35
ԷՍՏՈՆԻԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ` ՄԻԱՆԱԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ
Բրյուսելում կայացած Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմնի խորհրդի նիստի շրջանակներում, որին մասնակցել են նաև ԵՄ անդամ երկրների ղեկավարներ, Էստոնիան պաշտոնական հրավեր է ստացել` միանալ Եվրագոտուն: Այսպիսով, Էստոնիան կդառնա Եվագոտու կազմում ընդգրկված 17-րդ երկիրը:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 18-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման շրջանակներում Եվրագոտու 16 անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին 2011 թվականի հունվարի 1-ից Եվրագոտու շրջանակները ընդլայնելու և Էստոնիային Եվրագոտու կազմում ընդունելու որոշումը:
Մինչ այս Եվրագոտուն Էստոնիայի անդամակցությունը հաստատվել էր Եվրահանձնաժողովի զեկույցում, որտեղ նշվում էր, որ այս երկրի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանում են Եվրագոտու ստանդարտներին: Զեկույցի հեղինակների գնահատմամբ` Էստոնիայի կառավարարությունը վերջին ժամանակահատվածում իրականացրել է նպատակաուղղված և արդյունավետ տնտեսական քաղաքականություն` ուղղված երկրի պետական պարտքի սպասարկման, բյուջետային պակասուրդի վերահսկման և գնաճի կարգավորման մեխանիզմների առավել արդյունավետ գործողության ապահովանը:
Եվրահանձնաժողովի տվյալներով` Էստոնիայում սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով գրանցել է 0,7% անկում, այն դեպքում, երբ Եվրագոտու շրջանակներում ընդունելի է մինչև 1% գնաճը: 2009 թվականի ադյունքներով Էստոնիայի պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,7%-ը:
Եվրագոտու կազմում ընդգրկվելու դիմում են ներկայացրել նաև Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Լատվիան, Լիտվիան, Ռումինիան: Եվրահանձնաժողովի գնահատմամբ` այս երկրների մակրոտնտեսական ցուցանիշները դեռևս չեն համապատասխանում Եվագոտու պահանջներին:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
