Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԿՄԱՐԵՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ
21/01/2011 11:08
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԿՄԱՐԵՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ

Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներն իրենց հերթական հանդիպման շրջանակներում քննարկել են Հունաստանի և Իռլանդիայի պարտքային խնդիրները և որոշել այս երկու երկրներին «ազատել» պարտքերից: Այս գործընթացը կիրականացվի Եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամի միջոցներով: Նախատեսվում է, որ հիմնադրամը կամ կգնի այս երկրների պետական պարտատոմսերը, կամ կտրամադրի արտոնյալ տոկոսադրույքներով վարկեր: Այս մասին հայտնում է Financial Times Deutschland պարբերականը:

Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը: Որոշ կանխատեսումների համաձայն` 2014թ.-ին Հունաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 165%-ը:

Ինչ վերաբերում է Իռլանդիային, ապա այս երկրում ճգնաժամը խորացավ այս տարվա նոյեմբերին: Սկզբնական շրջանում երկրի կառավարությունը հայտարարեց, որ կարող է միայնակ հաղթահարել իր բյուջետային խնդիրները, սակայն հետագայում դիմեց ԱՄՀ և ԵՄ ֆինանսական աջակցությանը: Նոյեմբերի 28-ին ԵՄ-ի և ԱՄՀ-ի անդամ երկրները հայտարարեցին, որ կարող են  Իռլանդիային տրամադրել շուրջ  85 միլիարդ եվրո:

Նշենք նաև, որ Իռլանդիայի կառավարությունն արդեն մշակել է բյուջետային ծախսերի կրճատման նոր նախագիծ: Առաջիկա չորս տարիներին Իռլանդիայի կառավարությունը մտադիր է կրճատել երկրի բյուջեի պակասուրդը 15 մլրդ եվրոյով:  Նոր մշակված ռազմավարության շնորհիվ Իռլանդիան մտադիր է երկրի բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 3% մակարդակին:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37