ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հյուրանոցային ծառայությունների նկատմամբ պահանջարկը Եվրամիության անդամ երկրներում զգալի կրճատվել է: Այսպես, 2009 թվականին Եվրամիության անդամ 27 երկրների հյուրանոցներում անցկացվել է 1.5 մլրդ գիշեր: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 5.1%-ով:
Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2008 թվականին այս ցուցանիշի անկումը կազմել էր 0.2%, իսկ 2007 թվականին հյուրանոցներում անցկացված գիշերների թիվն աճել էր 3.5%-ով:
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ երկրների ռեզիդենտների պահանջարկը իրնեց երկրների հյուրանոցային ծառայությունների նկատմամբ այս մեկ տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 1.6%-ով, իսկ ոչ ռեզիդենտների պահանջարկը հյուրանոցային ծառայությունների նկատմամբ կրճատվել է 9.1%-ով: