25/03/2011 10:19
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱԽԱԳԱՀ – ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Եվրոպական տնտեսության հետճգնաժամային վերականգնման գործընթացը մեկնարկել է, սակայն այն դեռևս թույլ հիմքերի վրա է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` գործատուների և արհմիությունների գործակալությունների հետ կայացած հանդիպման շրջանակներում: «Մեր տնտեսությունն այսօր ավելի լավ վիճակում է, քան անցյալ տարի, սակայն վերականգնման գործընթացը դեռևս ընթանում է անկայուն և անհավասարակշռված տեմպերով», – ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Միևնույն ժաանակ, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոպեյը հավելել է, որ եվրոպական տնտեսությունն, այնուամենայնիվ, վերականգնվում է առավել արագ տեմպերով, քան սպասվում էր: Եվրամիության նախագահը նշել է. «Մենք մտադիր ենք ձեռարկել նոր քայլեր` նպատակ ունենալով եվրոպական պետություններին «պարտադրել» կատարել առավել հստակ քայլեր` եվրոպական տնտեսության վերականգնման ուղղությամբ: Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել եվրոպական տնտեսության մրցունակությունը, և այդ կերպ խթանել տնտեսության զարգացունը և, հետևապես, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
