28/07/2010 11:27
ԵՄ ԱՆԴԱՄ 27 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 500 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Եվրամիության անդամ 27 երկրների բնակչությունը կազմել է 501,1 մլն: 2009 թվականի համեմատությամբ Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակն աճել է 1,4 միլիոնով: Եվրոպական Eurostat վիճակագրական գործակալության պաշտոնական տվյալների համաձայն` այս մեկ տարվա ընթացքում Եվրամիության անդամ երկրներում բնակչության թվաքանակի աճն առավելապես պայմանավորված է +1.0‰ բնական աճով (0,5 մլն մարդ) և +1.7‰ զուտ միգրացիայով (0,9 մլն մարդ):
Հատկանշական է, որ 2008 թվականի համեմատությամբ Եվրամիության բնակչության ժողովրդագրական կառուցվածքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, մասնավորապես գրանցվել է ծնելիության մակարդակի անկում, մահացության գործակցի շարունակական աճ և զուտ միգրացիայի զգալի կրճատում:
Նշենք նաև, որ Եվրագոտու անդամ 16 երկրների բնակչությունը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 329,5 մլն մարդ: 2009 թվականի համեմատության Եվրագոտու բնակչության ընդհանուր թվաքանակն աճել է 0,9 միլիոնով` պայմանավորված +1.0‰ բնական աճով (0,3 մլն մարդ) և +1.8‰ (0,6 մլն մարդ) զուտ միգրացիայով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
