ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ՍԹՐԵՍ-ԹԵՍԹԵՐ
Եվրոպական 91 բանկեր կանցնեն այսպես կոչված սթրես-թեսթեր` բացահայտելու համար իրենց կայունությունը հնարավոր ճգնաժամային զարգացումների դեպքում: Եվրոպական բանկային վերահսկողության կոմիտեի փոխանցմամբ` սթրես-թեսթերով ստուգումներ կիրականացվեն այն բոլոր խոշոր բանկերում, որոնց համախառն կապիտալը կազմում է եվրոպական բանկային համակարգի 65%-ը:
Սթրես-թեստերում ներկայացված են 2011-2012 թվականների մակրոտնտեսական զարգացումների տարբեր սցեներներ, որոնք հնարավորություն կտան գնահատել եվրոպական բանկերի կայունությունը: