Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ
21/03/2011 15:34
Կիսվել

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ

Այս տարի եվրոպական բանկերը կանցնեն սթրես-թեստեր` առավել խիստ պայմաններով, քան նախորդ տարի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական բանկային կառավարությունը (European Banking Authority, EBA)` պաշտոնապես հրապարակելով նոր սթրես-թեստերի անցկացման ժամկետներն ու  բանկերի գնահատման մեթոդաբանությունը: Նշենք, որ 2010 թվականին «սթրեսային փորձարկման» ենթարկված եվրոպական  91 բանկերից միայն յոթը էին ցույց տվել անբավարար արդյունքներ: Ըստ EBA-ի հայտարարության, բանկերն այդ թեստերը կանցնեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ արդյունքների կհրապարակվեն հունիս ամսվա կեսերին: Փորձարկումների կենթարկվեն այն բանկերը, որոնցում կենտրոնացված է ԵՄ ընդհանուր բանկային կապիտալի 65%-ը, և երկրների կտրվածքով՝ ոչ պակաս քան 50%-ը:
 
Ընդհանուր առմամբ, բանկերը կստուգվեն վնասներ կրելու ունակությամբ՝ առանց կապիտալի բավարարության ծայրագույն նիշերի հասնելու: Ինչպես նախորդ տարի` այս տարի ևս ԵՄ բանկերի փորձարկումները կզարգանան երկու սցենարով՝ հիմնական և ոչ բարենպաստ, որն ավելի խիստ կլինի: Եթե նախորդ տարի նախատեսվում էր ուսումնասիրել բանկերի պահվածքը ՀՆԱ-ի 3 տոկոսային նիշով նվազման պայմաններում, ապա այս տարի նախատեսվում է ուսումնասիրել բանկերի պահվածքը ՀՆԱ-ի 0,4%-ով կրճատման և 2012 թվականին զրոյական աճի պայմաններում: Հատկանշական է, որ  եվրոպական բանկերի համար նախատեսված սթրես-թեստերի պայմաններում որոշակին «բացթողումներ» են լինելու: Այսպես, բանկերը չեն ստուգվելու ներդրումային պորտֆելներում պետական պարտատոմսերի առկայության տեսանկյունից: Հարցը կայնում է նրանում, որ եվրոպական երկրների կառավարությունները դեմ են, որ շուկան «ցնցվի»  անգամ տեսական ենթադրություններից, թե որևէ եվրոպական երկրում պետական պարտատոմսերի դեֆոլտ կհայտարարվի: 
 
Նշենք, որ եվրոպական բանկերի նախորդ տարվա սթրես-թեստերը ցույց էին տվել, որ Եվրագոտւ բանկային համակարգը կարող է 566 մլրդ եվրոյի վնաս կրել: Յոթ անբավարար արդյունք տված բանկերի շարքին են պատկանում մեկ գերմանական, մեկ հունական և հինգ իսպանական բանկեր: Իռլանդական Bank of Ireland և Allied Irish բանկերը, որոնց հետագայում ֆինանսական օգնություն պահանջվեց, փորձարկումների արդյունքում դրական արդյունքներ էին ցույց տվել, ինչը մասնագետներին առիթ է տալիս կասկածել եվրոպական սթրես-թեստերի օբյեկտիվության վրա:
AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14