ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Ընթացիկ տարվա փետրվարին Եվրագոտում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների շուրջ 3% աճ: Ինչպես նշվում է ավտոարտադրողների ACEA ասոցիացիայի հրապարակած տվյալներում` գրանցված աճը բավականին ցածր է նախորդ ամսվա արդյունքներով գրանցված 12,9% աճի դիմաց:
Նշենք, որ եվրոպական երկրներում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի դանդաղ տեմպը հիմնականում պայմանավորված է ավտոարտադրության խթանմանն ուղղված պետական ծրագրերի սահմանափակմամբ: