ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ
Չինաստանը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ և կողմ է փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը: Նման հայտարարություն է արել Չինաստանի փոխվարչապետ Վան Ցիշանը:
Վան Ցիշանը նշել է նաև, որ Չինաստանը պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել ԵՄ-ի երկրներին` իրենց ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար:
Այժմ ԵՄ-ը հանդիսանում է Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերը: 2009թ.-ին կողմերի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 429 միլիարդ դոլար, իսկ այս տարվա տասնմեկ ամիսների տվյալներով այն կազմել է 433.9 միլիարդ դոլար: