08/06/2010 10:49
2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԷՍՏՈՆԻԱՆ ԿՄԻԱՆԱ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ
Այսօր` հունիսի 18-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման շրջանակներում Եվրագոտու 16 անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են 2011 թվականի հունվարի 1-ից Եվրագոտու շրջանակները ընդլայնելու և Էստոնիային Եվրագոտու կազմում ընդունելու պատրաստակամությունը: Այսպիսով, Էստոնիան կդառնա Եվագոտու կազմում ընդգրկված 17-րդ երկիրը:
Մինչ այս Եվրագոտուն Էստոնիայի անդամակցությունը հաստատվել էր Եվրահանձնաժողովի զեկույցում, որտեղ նշվում էր, որ այս երկրի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանում են Եվրագոտու ստանդարտներին: Զեկույցի հեղինակների գնահատմամբ` Էստոնիայի կառավարարությունը վերջին ժամանակահատվածում իրականացրել է նպատակաուղղված և արդյունավետ տնտեսական քաղաքականություն` ուղղված երկրի պետական պարտքի սպասարկման, բյուջետային պակասուրդի վերահսկման և գնաճի կարգավորման մեխանիզմների առավել արդյունավետ գործողության ապահովանը:
Եվրահանձնաժողովի տվյալներով` Էստոնիայում սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով գրանցել է 0,7% անկում, այն դեպքում, երբ Եվրագոտու շրջանակներում ընդունելի է մինչև 1% գնաճը: 2009 թվականի ադյունքներով Էստոնիայի պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,7%-ը:
Եվրագոտու կազմում ընդգրկվելու դիմում են ներկայացրել նաև Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Լատվիան, Լիտվիան, Ռումինիան: Եվրահանձնաժողովի գնահատմամբ` այս երկրների մակրոտնտեսական ցուցանիշները դեռևս չեն համապատասխանում Եվագոտու պահանջներին:
18/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.69
+0.86
Եվրո (EUR)
446.88
+0.6
Ռուբլի (RUR)
4.9281
+0.0208
Լարի (GEL)
141.06
+0.32
Արծաթ
906.42
-27.55
10:50 19/02/26
10:30 19/02/26
