ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 0.4% ԱՃ
Եվրամիության վիճակագրական Eurostat ծառայությունն այսօր հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակում Եվրագոտում և Եվրամիության անդամ 27 երկրներում ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ ճշգրտված տվյալներ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Եվրագոտում ՀՆԱ-ն աճել է 0.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ՀՆԱ-ի անկումը կազմել է 4.1%:
Եվրամիության անդամ երկրներում, հաշվետու եռամսյակում, գրանցվել է ՀՆԱ-ի 0.3% աճ` եռամսյակային կտրվածքով, և 4.3% անկում` տարեկան կտրվածքով: