ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Եվրոպական վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Եվրագոտում գրանցվել է 0,4% տնտեսական աճ, իսկ Եվրամիության անդամ երկրներում ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 0.2%:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով Եվրագոտում գրանցվել է ՀՆԱ-ի անկում շուրջ 4.1%-ով:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում ՀՆԱ-ի աճ է գրանցվել Եվրամիության շուրջ տաս երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում և Չեխիայում: