ԵՄ-Ը ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԽԻՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Անհրաժեշտության դեպքում Հունաստանին կտրամադրվի ֆինանսական աջակցություն, սակայն վարկային խիստ պայմաններով: Նման հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` նշելով, որ Հունաստանի կառավարությանը ֆինանսական աջակցություն կտրամադրվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ Հունաստանի ֆինանսական խնդիրները լուրջ վտանգ կներկայացնեն Եվրագոտու համար:
Նշենք, որ ներկայումս Եվրամիության թույլ օղակը Հունաստանն է, որտեղ պետական բյուջեի պակասուրդը հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով երկրի ՀՆԱ-ի 12.9%-ը: