ԵՄ-Ն ԱՄՀ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՐԿ
Եվրամիության անդամ երկրներն առաջարկել են Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) քննարկել համաշխարհային ֆինասական կազմակերպությունների գործունեության և բանկային փոխանցումների նկատմամբ համաշխարհային հարկի սահմանման հնարավորությունը: ԵՄ անդամ առաջատար երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաշխարհային ֆինանսական կառույցներն այս հարկատեսակի ընդունման շրջանակներում ձեռք կբերեն մի շարք սոցիալական պարտավորություններ:
Նշենք, որ համաշխարհային բանկային հարկի սահմանման առաջարկությամբ այս տարվա սեպտեմբերին հանդես էր եկել Գերմանիայի կանցլեռ Անգելա Մերկելը, և այժմ այս գաղափարին կողմ են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդան Բրաունը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Բանկային միջազգային փոխանցումների այս հարկատեսակը կոչվում է «Տոբինի հարկ»: Զարգացող երկրներին աջակցելու նպատակով միջոցներ ներգրավելու այս տարբերակն առաջին անգամ առաջարկել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Տոբինը:
Միջազգային բանկային հարկի սահմանման գաղափարը ոգևորվածությամբ չի ընդունվել ԱՄՀ-ի և ԱՄՆ-ի կողմից: