
ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԵՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԿՐՃԱՏՈՒՄ
Bloomberg-ի կողմից անցկացված հարցումներին մասնակցած գլոբալ ներդրողների մեծ մասը (59%) կանխատեսում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ երկիր դուրս կգա Եվրագոտուց: Նրանք նաև կանխատեսել են, որ նույն ժամանակահատվածում կլինի դեֆոլտ` Հունաստանում և Իռլանդիայում:
Հատկանշական է, որ ներդրողների կարծիքները Պորտուգալիայի հարցում չեն համընկնում: Նրանցից ոմանք հավատում են պորտուգալական տնտեսությանը, իսկ մյուս մասը կանխատեսում է դեֆոլտ: Միևնույն ժամանակ, իսպանական տնտեսությանը հավատում են ներդրողնեերի մեծ մասը:
Այժմ տաս տարի մարման ժամկետ ունեցող պորտուգալական պետական պարտատոմսերի շահութաբերությունը կազմում է 6.83%, Հունաստանինը` 11.38%, Իսպանիայինը` 5.34%: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի պետական պարտատոմսերը ունեն 2.92% շահութաբերություն: