07/12/2010 12:24
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵՄ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՎ ԱՄԵՆԱՎԱՏ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆԵՐԸ
The Financial Times-ի կատարած հարցման արդյունքների համաձայն գերմանացի Վոլֆգանգ Շոյբլը ճանաչվել է ԵՄ-ի լավագույն ֆինասների նախարարը: Առաջին եռյակում են հայտնվել նաև լեհ Յացեկ Ռոստովսկին և Ֆրանսիայի ներկայացուցիչ Կրիստին Լագարդը: Վերջին տեղում է հայտնվել Իռլանդիայի ֆինասների նախարար Բրայեն Լենիխանը, ում` վերջին տեղում հայտնվելու փաստը բացատրվում է նրանով, որ Իռլանդիան, այս տարի հայտնվելով սուր պարտքային ճգնաժամային պայմաններում, ԵՄ-ից որպես ֆինանսական աջակցություն ստացել է 100 միլիարդ եվրո:
Պետք է նշել, որ մինչ այդ նմանատիպ իրավիճակում էր հայտնվել Հունաստանը, սակայն Հունստանի ֆինասների նախարար Գեորգի Պապակոնստանտինը FT-ի վարկանիշում զբաղեցրել է 8-րդ տեղը:
FT-ի կողմից հարցված տնտեսագետները նախարարներին գնահատել են երեք չափանիշներով` նախարարի քաղաքական հնարավորությունները,պետության ընդհանուր տնտեսական ցուցանիշները և երկրի շուկայի կայունությունը: Եկրորդ և երրորդ ցուցանիշների շնորհիվ 68 ամյա Շոյբլը հաղթել է մրցույթում, քանի որ Գերմանիան 2010թ.-ին ապահովել է ամենակայուն աճը:
Նախորդ տարի բրիտանական հրատարակության համարժեք հարցմանը հաղթել էր Կրիստին Լագարդը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
