24/03/2010 16:21
ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Եվրամիության միասնական արժույթը շարունակում է զիջել իր դիրքերը: Այսօր կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել է եվրոյի փոխարժեքի անկում միջազգային այլ արժույթների նկատմամբ, ինչը, վերլուծաբանների գնահատմամբ, առավելապես պայմանավորված է Հունաստանի ֆինանսական խնդիրներով և այդ խնդիրները լուծելու նպատակով Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությունը խնդրելու հավանականությամբ:
Այսօր եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ սահմանվել է 1,3375 դոլար մեկ եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրման հարցը կքննարկվի և վերջնական լուծում կստանա այս շաբաթվա վերջին` մարտի 25-26-ին, Եվրամիության համաժողովի շրջանակներում:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
15:16 07/09/26
14:13 07/09/26
