ԱՊՐԻԼԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ է 9,9%
Եվրոպական պաշտոնական վիճակագրական աղբյուրի փոխանցմամբ` 2011 թվականի ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ Եվրագոտում գործազրկության մակարդակը մնացել է անփոփոխ`9.9%: Ապրիլ ամսվա վերջի դրությամբ եվրոյի գոտու 17 երկրներում գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 15,53 մլն մարդ:
Նշենք, որ ապրիլին ԵՄ-ի 27 երկրնեում գործազրկության մակարդակը կազմել է աշխատունակ բնակչության 9,4%-ը՝ գրանցելով 0.1 տոկոսային կետով անկում` մարտ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ:
Եվոպական տարածաշրջանում գործազրության առավել բարձր մակարդակ գրանցվել է Իսպանիայում (20.7%), իսկ առավել ցածր մակարդակ` Նիդերլանդներում և Ավստրիայում (շուրջ 4%):