14/07/2010 14:25
ԵԿԲ ՆԱԽԱԳԱՀ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ՕԼԻԳՈՊՈԼԻԱՅԻՆ
Անհրաժեշտ է վերջ դնել միջազգային 3 խոշոր վարկանիշային Fitch, Standard & Poor`s և Moody”s գործակալությունների գլոբալ օլիգոպոլիային: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` նշելով, որ այս գործակալությունները ցանկացած պահի սեփական ցանկությամբ ուղղակիորեն ազդում են ֆոնդային բորսաներում առևտրային շրջանների ընթացքի վրա և, խաղալով ներդորղների վստահության հետ, փոխում համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքը:
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում միջազգային վարկանիշային գործակալությունները, և, մասնավորապես, Standard and Poor”s, Moody”s և Fitch գործակալություններն անընդմեջ քննադատվում են Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ), Եվրահանձնաժողովի և տարբեր երկրների կառավարությունների կողմից: Այս գործակալություններն, ըստ քննադատող կողմի, ծավալում են ոչ ճիշտ գործունեություն:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
