02/12/2009 17:30
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Իսպանիայի Զբաղվածության նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին տարեկան կտրվածքով Իսպանիայում գրանցվել է գործազուրկների ընդհանուր թվաքանակի աճ շուրջ 29%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն Իսպանիայում աճել է 879.677-ով:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ գործազուրկների թվաքանակն աճել է 1.6%-ով և ներկա դրությամբ Իսպանիայում հաշվարկվում է ավելի քան 3.8 մլն գործազուրկ:
Նշենք, որ Իսպանիայում գրանցված գործազրկության ցուցանիշն ամենաբաձր է Եվրամիության անդամ երկրներում:
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
17:09 26/06/26
15:53 26/06/26
